ՄիջազգայինՍպորտ
ՖԻՖԱ- ի բանկային հաշիվներում ակտիվություն է նկատվում. Բլատերին կկանչեն հարցաքննության


Շվեյցարիայի գլխավոր դատախազը հայտնել է ՖԻՖԱ-ի բանկային հաշիվներում առկա կասկածելի ակտիվության մասին: Միխայել Լուբերն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը շարունակում է վերլուծել կոռուպցիոն հետաքննության շրջանակներում առկա ահռելի տեղեկատվությունը:
Դատախազը նշել է, որ տեղեկատվությունը ձեռք է բերվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կենտրոնակայանից, այդ թվում՝ Յոզեֆ Բլատերի աշխատասենյակից:
Լուբերը չի բացառել, որ առաջիկայում հարցաքննության են կանչվելու նաև ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերն ու գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել կոռուպցիայի փաստով 2010, 2018, 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման երկների ընտրության ժամանակ: