Հասարակություն

Ռոբերտ Նազարյան.«Աննախադեպ երեւույթ է, որ լիցենզավորված ընկերությունը հայտ է ներկայացնում եւ չի ներկայանում նիստին»

hasmikdilanyan
«Սա աննախադեպ երևույթ է, առաջին անգամն է, որ լիցենզավորված ընկերությունը հայտ է ներկայացնում 17 դրամ սակագինը բարձրացնելու մասին ու չի ներկայանում նիստին: Նման բան չէր եղել Հանձնաժողովի գործունեության ընթացքում»,-այսօր Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացրած հայտի քննարկման ժամանակ հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նազարյանը նաև նշել է, որ երեկ երեկոյան ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀԾԿՀ-ին գրություն է ուղարկել, որում հանձնաժողովին մեղադրում է «ոչ համակարգային մոտեցման մեջ»:

Ցուցադրել ավելի
Back to top button