Հասարակություն

Ոչ թե ֆինանսական փոխհատուցում, այլ սեփականության վերադարձ.Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պահանջը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը պահանջում է Սիսի պատմական նստավայրի վերադարձ, այլ ոչ թե ֆինանսական փոխհատուցում։ Այս մասին ասվում է կաթողիկոսարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ, որով հստակեցվում է Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցի բուն էությունը, հայտնում է Asbarez-ը։

«Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սուրբ Սոֆիայի տաճարի և Սիսի պատմական կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921 թթ. եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստավայրը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է և պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար: Այս պահանջը հնարավոր չէ բավարարել դրամական փոխհատուցման վճարման ուղիով»,-ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ հայց նախաձեռնելու կաթողիկոսարանի որոշման դրդապատճառը այդ գույքի պատմական ու կրոնական կարևորությունն է հայ եկեղեցու և ժողովրդի համար։

Հայտարարությունում ասվում է նաև, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից բավարարող վճիռ չստանալու դեպքում կաթողիկոսարանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button