Հասարակություն

Նախագահը մասնակցել է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 86-ամյակին նվիրված միջոցառումներին

alisagevorgyan
Երևանի շախմատի տանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 86-ամյակին նվիրված դպրոցական մրցաշարին, ինչպես նաև «Այսպես դարձանք  գերտերություն» գրքի շնորհանդեսին: ՀՀ նախագահ, Հայաստանի  շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պարգևատրել է Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած «Սպիտակ նավակ» հեղինակավոր մրցաշարից հաղթանակով վերդարձած  Չեխովի անվան թիվ 55 դպրոցի սաներին: Երեխաները ստացել են  Apple Մակնիշի համակարգիչներ: Պարգևատրվել է նաև դպրոցական թիմի մարզիչը:

 

Տիգրան Պետորսյան, մարդ,  ում շնորհիվ փոքրիկ Հայաստանը ճանաչելի դարձավ ոչ միայն շախմատային աշխարհում: «Երկաթե Տիգրան» անվանն արժանացած հայ շախմատիստը  մի ամբողջ դարաշրջան էր շախմատային  պատմության մեջ: Չնայած ապրել է ընդամենը 55 տարի, սակայն  թողել է անմահ անուն, որի հետ են պայմանավորում նաև հայկական շախմատի ոդիսականը: Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնի ծննդյան 86-րդ տարեդարձի առիթով Երևանի շախմատի տանն այսօր կազմակերպվել էր դպրոցական մրցաշար, որին անձամբ հետևում էր հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Շախմատի տանը կազմակերպված միջոցառման Օրվա գլխավոր հերոսները, սակայն,  Չեխովի անվան թիվ 55 դպրոցի չորս սաներն էին: Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած «Սպիտակ նավակ» հեղինակավոր մրցաշարում հայ դպրոցականներն ապացուցեցին, որ շախմատում Հայաստանի հետ, իսկապես, խաղ անել չի կարելի:

Հերոսներից մեկն էլ Սամվել Խաչատրյանն է:

 

«Դուք պետք է հպարտ լինենք և համարեք, որ սկսել եք ձեր փայլուն ապագայի դժվարին , բայց պատվաբեր ճանապարհը: Ձեր հաջողությունն իսկապես մեծ է»,-Սոչիից հաղթանով վերադարձած փոքրիկ շախմատիստներին ուղղված իր ողջույնում նշեց  նախագահ Սերժ Սարգսյանը՝ կոչ անելով նրանց լինել ազնիվ, ինչպես շախմատում, այնպես էլ կյանքի բոլոր բնագավառներում:

«Սիրելի՛ երեխաներ, անշուշտ, ուզում եմ ձեզ և՛ շնորհավորել, և՛ շնորհակալություն հայտնել: Ամենայն հավանականությամբ, սա առաջին լուրջ հաջողությունն է ձեր կյանքում և, անշուշտ, դուք շատ մեծ հարգանքով և զգուշությամբ պետք է վերաբերեք այս հաջողությանը, որովհետև դուք դրանով նախ ուրախացրել եք մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին, ողջ հայ ժողովրդին, ապա նաև ձեր ծնողներին, ովքեր շատ բան են արել, որպեսզի դուք այսօր դառնաք «Սպիտակ նավակ» մրցաշարի հաղթող: Շատ ուշադիր պետք է լինեք ձեր ուսուցիչների, ձեր մարզիչների նկատմամբ, որովհետև առանց նրանց աշխատանքի, դուք չէիք կարող հասնել այս հաջողությանը: Դուք պետք է միշտ հպարտ լինեք, պետք է համարեք, որ, իրոք, սկսել եք ձեր փայլուն ապագայի դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը»

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի տեղեկացմամբ Հայաստանի փորձով այսօր ոգևորված են բազմաթիվ երկրներ, որոնք  իրենց դպրոցական ծրագրերում  ևս ցանկանում են ներմուծել շախմատը:

«Այսպես դարձանք գերտերություն» Գագիկ Մինասյանի և Ռաֆայել Չատինյանի հեղինակած գրքի շնորհանդեսն էլ այսօր ամփոփեց Շախմատի տանը կազմակերպված միջոցառումը: Գիրքը պատմում է Տիգրան Պետրոսյանի, ինչպես նաև  հայկակակ շախմատի փառահեղ ճանապարհը կերտած  մյուս հերոսների  մասին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button