Սպորտ

Մեր ըմբիշները դուրս մնացին պայքարից

arammanukyan
Եվրոպական Առաջին ամառային խաղերում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը:
57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գարիկ Բարսեղյանը իր առաջին մենամարտում 4:0 հաշվով հաղթեց  բուլղարացի Վլադիմիր Դուբովին: Ցավոք, հաջորդ մենամարտում Բարսեղյանը պարտություն կրեց և լքեց պայքարը: 65 կգ քաշային, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը առաջին փուլում դժվարին հաղթանակ տարավ մակեդոնացի Դեյան Միտրովի նկատմամբ:

Երկրորդ փուլի մրցակիցը բուլղարացի Բորիսլավ Նովաչկովն էր: Առաջին 2 միավորը վաստակեց բուլղարացին: Դավիդը նետվեց գրոհի ու 3 գործողությամբ հաշիվը դարձրեց 6-3: Երկրորդ կեսում Նովաչկովն ակտիվացավ ու հաղթեց 8-6 հաշվով:

74 կգ քաշային կարգում ևս մեր Գրիգոր Գրիգորյանի մրցակիցը բուլղարացի էր` փորձառու Կիրիլ Տերզիևը: Սկիզբը լավ ստացվեց: Գրիգորն անընդհատ գրոհում էր: Սակայն ընդմիջումից հետո Տերզիևն ավելի թարմ տեսք ուներ և հաղթեց 11-8 հաշվով:

Այսպիսով, այսօր խաղարկվող մեդալների 4 հավքածուից հայ մարզիկները անմասն կմնան: Այնուհանդերձ նշենք, որ Բաքվում ընթացող եվրոպական խաղերում հայազգի մարզիկ արդեն իսկ չեմպիոն դարձել է: Խոսքը՝ մարմնամարզության Ռուսաստանի կանանց  ընտրանու կազմում հանդես եկող ՝ 2014 թ Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական  խաղերի բազմամարտի չեմպիոնուհի, 15-ամյա Սեդա Թութխալյանի մասին է, ով իր փայլուն ելույթով հիացրել էր բոլորին:

Ցուցադրել ավելի
Back to top button