Հասարակություն

Մեկ րոպե լռությամբ հարգել են Քըրք Քըրքորյանի հիշատակը

lenabadeyan
Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ կյանքից հեռացած ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը: Աժ նախագահ Գալուստ Սահակյանն առանձնացրել է Քըրք Քըրքորյանի նշանակությունը Հայաստան պետության համար: «Քըրք Քըրքորյանի ավանդը անգնահատելի է Հայաստանի Հանրապետությունում: Կորուստը մեծ է բոլորիս համար»,- նշել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ կարճատեւ հիվանդությունից հետո երեկ Լոս Անջելեսում  վախճանվել է ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Քըրքորյանը իր 98- ամյակը տոնել էր 10 օր առաջ։ Նա ծնվել է 1917 թ հունիսի 6- ին Ֆրեզնոյում Խարբերդից գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքում։

Քըրք Քըրքորյանը 2004 թվականին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։

Քըրքորյանը համարվում է Լաս Վեգասի «հայր», «Ֆորբս» հանդեսը 2007 թվականին նրա կարողությունը գնահատել էր 15 մլրդ դոլար՝ նշելով. «Մարդ, որն ինքն է ստեղծել իրեն ու իր կարողությունը»։

Ցուցադրել ավելի
Back to top button