Միջազգային

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահը

Մահացել է Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը: Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին: Հաղորդվում է, որ էքս նախագահին հոսպիտալացրել են մայիսի 13-ին սուր շնչառական վարակով: Շուրջ մեկ ամիս Դեմիրելը բուժում է ստացել հիվանդանոցում: Երեքշաբթի նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, ապա նա կնքել է իր մահկանացուն:

Սուլեյման Դեմիրելը եղել է «Արդարություն» կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1975-80-ականներին ընդհատումներով կոալիցիոն կառավարությունում Դեմիրելը զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը: 1980-ին քաղաքացիական անկարգությունները հանգեցրին սեպտեմբերի 12-ի զինված հեղաշրջման: Նա պաշտոնանկ արվեց վարչապետի պաշտոնից: Դեմիրելը մինչև 1987-ը մեկուսացված է եղել քաղաքականությունից:

1993-ին Թուրգութ Օզալի մահվանից հետո Դեմիրելը ընտրվել է Թուրքիայի նախագահ՝ մինչև 2000 թվականը:

Ցուցադրել ավելի
Back to top button