ԿարևորՀասարակություն

ՀԾԿՀ նիստը մեկնարկել է. Բիբինը ներկա չէ նիստին

hasmikdilanyan
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստն արդեն մեկնարկել է: Նիստին մասնակցում են հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ, կառավարությունից էլ մասնակցում է Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը: Հանձնաժողովի նիստին չմասնակցելու մասին այսօր առավոտյան գրություն է ուղարկել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Թե որն է նրա՝ նիստին չմասնակցելու պատճառը, ՀԾԿՀ-ի աշխատակազմի ղեկավարը չի մանրամասնել: Ինչևէ, նիստի օրակարգում 4 հարց է ընդգրկված. հիմնականը էլեկտրաէներգիայի թանկացման մասին Հայաստանի Էլցանցերի ներկայացրած հայտի քննարկումն է, որն արդեն սկսվել է:

Ցուցադրել ավելի
Back to top button