ԿարևորՔաղաքական

Հայաստանը բարելավել է խաղաղասեր երկրների վարկանիշում իր դիրքը

Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքը  խաղաղասեր երկրների գլոբալ ինդեքսում 6 կետով եւ այժմ 162 երկրների միջեւ գտնվում է 91- րդ տեղում։

Մեր հարեւաններից Հայաստանից առաջ է միայն Վրաստանը՝ 79- րդ տեղում։ Իսկ ահա  Ադրբեջանը՝ 132, Թուրքիան՝ 135, Իրանը՝ 138- րդ հորիզոնականներում են եւ հաջորդում են մեզ։

ԵՏՄ անդամ երկրների մեջ Հայաստանն իր խաղաղասիրությամբ զիջում է միայն Ղազախստանին, որն այս ցուցակում 87- րդ տեղում է։  ԵՏՄ անդամներից Ռուսաստանը վարկանիշային աղյուսակի 152- րդ տեղում է, Բելառուսը՝ 110, Ղրղզստանը՝ 121։

Ի դեպ՝ Ուկրաինան նախորդ տարվա համեմատ իր դիրքերը զիջել է 8 կետով՝ հայտնվելով 150- րդ տեղում, իսկ ԱՄՆ- ը բարելավել է դիրքը վեց կետով՝ հայտնվելով 94- րդ հորիզոնականում։

Աշխարհի ամենախաղաղասեր երկիրը շարունակում է մնալ Իսլանդիան, նրան հաջորդում են Դանիան եւ Ավստրիան, ինչպես եւ նախորդ տարի։

Չի փոխվել նաեւ վարկանիշային աղյուսակի եզրափակող երկրների եռյակը՝ Աֆղանստանը՝ 160, Իրաքը՝ 161, Սիրիան՝ 162

Վարկանիշային աղյուսակը հրապարակել է Տնտեսության եւ խաղաղության Սիդնեյի ինստիտուտը։ Խաղաղասեր երկրների վարկանիշը 2007 թվականից կազմում է սոցիոլոգների եւ տնտեսագետների փորձագիտական միջազգային խումբը, որոնք ներկայացնում են ԱՄՆ եւ Ավստրալիայի գիտական կենտրոնները։ Խաղաղասեր երկրների վարկանիշը կազմելիս՝ փորձագետները հաշվի են առնում երկրներում բռնությունների ու անվտանգության մակարդակը, ռազմական ծախսերը, հակամարտությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button