Միջազգային

Թբիլիսիսում վագրը մարդ է հոշոտել

marlenahovsepyan
Վագրը, որն այսօր Թբիլիսիի կենտրոնում հարձակվել էր քաղաքացու վրա, սպանվել է։ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին տեղեկացրել է, որ տուժած տղամարդուն տարել են շտապ օգնության մեքենայով, սակայն, նա կենդանի չի մնացել: Գոմելաուրին տեղեկացրել է, որ գիշատիչը թաքնվել է պահեստի տարածքում: Ջրհեղեղից հետո կենդանուն տեսել են պահեստի տարածքում՝ ցեխի մեջ քնած, սակայն մտածել են, որ վագրը սատկած է:

Այսօր ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թբիլիսիի բնակիչներից ահազանգ է ստացվել այն մասին, որ  Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի մոտակայքում վագրը հարձակվել է մի տղամարդու վրա։Գիշատիչը ալբինոս էր՝ եզակի հանդիպող սպիտակ վագր:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հավաստիացրել էր, որ կենդանաբանական այգուց փախած գիշատիչներ քաղաքում չկան, և բնակիչների կյանքին ոչինչ չի սպառնում։

Ցուցադրել ավելի
Back to top button