Միջազգային

Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 19-ի

Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Նրանցից 17-ի ինքնությունը պարզվել է: Այս մասին հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհուրդը: Ըստ աղբյուրի՝ աշխատանքներ են տարվում մնացյալ երկու մարմինների ինքնությունը պարզելու ուղղությամբ: 6 մարդ դեռ համարվում է անհետ կորած: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ջրհեղեղի պատճառած վնասի չափը հասնում է 45 միլիոն դոլարի:

Ցուցադրել ավելի
Back to top button