ԿարևորՏնտեսական

Էլեկտրաէներգիան կթանկանա 6,93 դրամով

լրացված 16.18-ին
hasmikdilanyan

Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովն այսօր  երկուս ու կես ժամ քննարկել է Հայաստանի Էլցանցեր ընկերության ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը: Հիշեցնենք, Էլցանցերն առաջարկել էր էլեկտրաէներգիան բարձրացնել 17 դրամով, սակայն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  հայտն ու հիմնավորումները  ուսումնասիրելուց հետո որոշել է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել շուրջ յոթ դրամով:

 

 

«Բավականաչափ երկար՝ մոտ երկու ժամ քսան րոպե քննարկում ենք, հիամ ներկայացված նախագիծը դնում են քվերակության: Դեմ ,ձեռնպահ չկա, որոշումն ընդունված է»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն է, հաստատված նախագիծն էլ էլ  այս օրերին մեր երկրում ամենաշատը  քննարկվող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը:  Հանձնաժողովն այսօր երկուսուկես ժամ քննարկում էր էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացրած հայտը, ընկերությունն առաջարկում էր  էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել  17 դրամով: Նիստին  ներկա էին  հասարակական ու քաղաքական տարբեր ուժերի  ներկայացուցիչներ,  նիստի վերջում հանձնաժողովին միացավ նաև դրսում բողոքի ակցիայի մասնակիցներից  Վահանգն Մատինյանը: Բոլորը ներկա էին, բացի հայտը ներկայացնող ընկերության՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ  տնօրեն Եվգենի Բիբինից:

Ավելին, Բիբինը ոչ միայն ներկա չէր նիստին, այլ նաև երեկ ինը էջից բաղկացած գրություն էր ուղարկել ՀԾԿՀ-ին: ՀԷՑ-ի տնօրենի բացակայությունը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը արհամարահանք է համարում, նրա այս տեսակետը կիսում է նաև ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:   Հայաստանի էլցանցեր ընկերության տնօենը  ներկա չէր, քանի որ արդեն գիտեր   ՀԾԿՀ-ի նախնական որոշման մասին: Հանձնաժողովի որոշումից նա դժգոհ է, իսկ հանձանժողովում վստահեցնում են՝  առաջարկվող սակագինն իր մեջ  չի ներառում  ընկերության  շռայլ ծախսերը,  ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Եվգենի ԲԻբինի կեցվածքը շանտաժ է բնութագրում և վստահեցնում՝  կարող են ապացուցել ՝ՀԷՑ-ին   ՀՀ օրենքներով պարտադրված գործառույթները կատարելու   հնարավորություններ  տվել են

«Հայտի մեջ ներառված 17 դրամը , որից 10 դրամն է իրեն  վերաբերում, 7 դրամը ի մի է բերել մեր՝  էլեկտրաէներգիա արտադրող կայանների ու մյուս ընկերությունների հայտերի հանրագումարը, մենք այդ տասը դրամին հավանություն չենք տվել, և սակագներում չենք ներառել: Լուրջ ուսումնասիրել ենք ու արդյունքում մերժել ենք մոտ 13 մլրդ դրամի նորոգման, շահագործման ու պահպանման համար նախատեսված  ծախսերի  գումարը: Ես չեմ կարծում, որճիշտ ձևէ  ընտրել: Առաջին անգամն է, որ 17 դրամի հայտ է ներկայացնում և չի մասնակցում»:

Հայաստանի էլցանցեր ընկերության տնօրենը հանձնաժողովին տեղեկացրել էր ՝  եթե հաստատվի ոչ թե 17 դրամ սակագինը, այլ՝ շուրջ 7 դրամը, ապա ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլետրաէներգիայի որակի և հուսալիությանը վերաբերող պահանջների բավարարումը, ապահովել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների  իրականացումը: Ընկերությունը կդիմի հանձնաժողովի՝ , ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով:

ՀԾԿՀ աշխատակազմի  սակագնային քաղաքականության վարչության լետ Գարեգին Բաղրամյանը  չի պարզաբանում, թե ինչ է նշանակում  քննարկել լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը:  Հորդորում է իրավական հարցերը իրավաբանի հետ քննարկել , Բիբինց ճշտել, կհրաժարվի լիցենզիայից , թե ոչ: Հանձնաժողովի անդամը վստահ չէ նաև հետևյալ հարցում, հովհարային անջատումենր սպասվում են, թե ոչ: ՀԾԿՀ աշխատակազմի  սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը

«Չեմ կարծում, որ քաղաքացիներին հովհարային անջատումներ կսպառնան, իմ կարծիքով, մեր տված ծախսերը բավական են լիցենզավորված գործունեություն կատարելու համար»:

Սակագնի բարձրացման համար հիմք են դարձել նախորդ տարվա սակավաջրությունն ու  փոխարժեքի տատանումները:   ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, բողոքի ակցիայի մասնակիցներից  Վահանգն Մատինյանը, հասարական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հանձնաժողովին խնդրում, հորդորում ու պահանջում էին   այսօր որոշում չկայացնել, նորից քննարկել հայտը, սակայն, հանձնաժողովի նախագահն ու անդամներն էլ իրենց հերթին էին պարզաբանում,որ պետք է որոշում, կայացնեն՝ նժարին Հնարապետության ողջ բնակչությանն էլեկտրաէներգիայով ապահովելու հարցն է:

Ուստի և  համապատասխան որոշումը կայացվեց:  Այսպիսով, այս տարվա օգոստոսի մեկից  բնակչության համար  էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում  կբարձրանա   6.93 դրամով։     Էլեկտրաէներգիայի գիշերային սակագինը կդառնա  38.78 դրամ, ցերեկային սակագինը՝ 48,78 դրամ:

Նշեմ նաև, որ հանձնաժողովի  ողջ նիստն ուղեկցվում էր դրսում բողոքի ակցիայի մասնակիցների սուլոցներով:

Ցուցադրել ավելի
Back to top button