Միջազգային

ԵՄ- ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչներն այսօր հավանություն են տվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու որոշմանը, հայտնում է Ռոյթեր գործակալությունը։

ՏԱՍՍ- ը հաղորդում է, որ պատժամիջոցները խստացնելու հարց չի քննարկվել։ «Պատժամիջոցները մինչեւ 2016- ի հունվար երկարաձգելու որոշումը համաձայնեցվել է ԵՄ հանձնաժողովի եւ մշտական ներկայացուցիչների մակարդակով»,- ՏԱՍՍ- ին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։

Այժմ որոշումը պետք է պաշտոնապես հաստատի ԵՄ խորհուրդը՝ ԱԳ նախարարների մակարդակով։

Ցուցադրել ավելի
Back to top button