Միջազգային

ԱՄՆ չէր ցանկանա վերադառնալ սառը պատերազմին. Քերին արձագանքում է Պուտինին

marlenahovsepyan

ԱՄՆ- ին անհանգստացնում է նոր բալիստիկ հրթիռների մասին Ռուսաստանի նախագահի հայտարարությունը: Վաշինգտոնը Պուտինի երեկվա ելույթը անվանել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին համաձայնագրին հակասող:

«Որևէ մեկը չի ցանկանում վերադառնալ սառը պատերազմի տարիներին, հնարավոր չէ լսել նման խոսքեր հզոր պետության առաջնորդից և չանհանգստանալ հնարավոր հետևանքներից», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Նախօրեին Վլադմիր Պուտինը «Բանակ 2015» ռազմատեխնիկական ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ այս տարի Ռուսաստանի միջուկային զինուժը կհամալրվի ավելի քան 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով:

Քերին ասել է, որ Ռուսաստանի ղեկավարության նման հայտարարությունների պատճառով է Արևմուտքն ավելացնում իր զինուժի ռազմական պատրաստականությունը:«Մենք պետք է վստահ լինենք, որ ՆԱՏՕ-ն ունակ է պաշտպանել դաշինքի անդամ ցանկացած երկրի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել սպառազինությունների մրցավազքին, սակայն կարձագանքի հնարավոր սպառնալիքներին, Քերիի հայտարարություններին ի պատասխան այսօր ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ցուցադրել ավելի
Back to top button