Հասարակություն

ԱՄՆ դեսպանատունը հունիսի 27-ը սահմանում է հարցազրույցի օր

Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։ Երևանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հավատարիմ մնալ օրինական ճամփորդություններ արտոնելու իր հանձնառությանը։ Այդ պատճառով վճռվել է հունիսի 27-ը (շաբաթ) բացառության կարգով սահմանելհարցազրույցի անցկացման օր։ Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել ընձեռված հնարավորությունից և ձեռք բերել կամ փոխելպայմանավորվածության օրը՝ այցելելով http://redirect.state.sbu/?url=http://armenia.usembassy.gov/visas.html

Ցուցադրել ավելի
Back to top button