Միջազգային

Քրդական ջոկատները կարողացել են հետ մղել ԻՊ գորհայիններին. Թուրքիան մտահոգված է

Ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատները հայտարարել են, որ հետ են մղել «Իսլամական պետության» գրոհայիններին ռազմավարական նշանակություն ունեցող  սիրիական Թել Աբիադ  քաղաքից, որը սահմանակից է Թուրքիային:

Reuters  գործակալությունը հայտնել է, որ քրդերին, ըստ նախնական տվյալների, հաջողվել է փակել Թել Աբիադ-Ռաքա ռազմավարության նշանակության մայրուղին: Քուրդ աշխարհազորայինները նաև գրավել են սահմանամերձ տերմինալը Սիրիայի տարածքում` փախուստի մատնելով  ԻՊ գրոհայիններին։

Թել Աբիադը ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար: Lenta.ru- ն գրում է, որ քրդերը, վերահսկելով քաղաքը, կարող են միավորել ուժերը Սիրիայում և Իրաքում: Թել Աբիադի անկումով ԻՊ  ռազմավարական հենակետ Ռաքան հայտնվում է մեկուսացման մեջ:

ԱՄՆ- ում քրդերի հաջողությունները բարձր են գնահատել: Թուրքիայի նախագահն իր հերթին մտահոգություն է հայտնել ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատների առաջխաղացման վերաբերյալ` հայտարարելով, որ դա կարող է «հանգեցնել թուրքական սահմանների անվտանգությանը սպառնացող կառույցի ստեղծման»։ Անկարան մտավախություն ունի, որ կառուցի շարքերում ԻՊ դեմ մարտնչող  թուրքաբնակ  քրդերը կարող են զենքը Թուրքիայի դեմ ուղղել։

Ցուցադրել ավելի
Back to top button