Տնտեսական

Քննարկվել են հանքարդյունաբերության հետ կապված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին:

Վարչապետը կարևորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին, հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորել բնապահպանական կառավարման ուղղությամբ աշխատանքների շարունակական իրականացումը:

Ցուցադրել ավելի
Back to top button