Հասարակություն

Սեպտեմբերի 7-ին Գյումրու «Թումո»-ն կբացվի

 

annamartikyan
Մայիսի 25-ին Գյումրիում բացված «Թումո» կենտրոնում այսօր հերթական կողմնորոշիչ
հանդիպումն էր կենտրոնի ապագա սաների ու նրանց ծնողների հետ:
Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հնարավորություն ունի
ընդունելու 600-1000 պատանու՝ 12-18 տարեկան: Կենտրոնում դասընթացները
կմեկնարկեն սեպտեմբերի 7-ից: Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մինչև դասընթացների մեկնարկը կկազմակերպվի ևս 2 մասնագիտական կողմնորոշման հանդիպում, իսկ մինչև տարեվերջ Հայկական 2 հանրապետություններում կգործի ստեղծարար տեխնոլոգիաների
4 «Թումո» կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեպանակերտում:

Back to top button