Հասարակություն

Պոչամբարների վերամշակումը՝ նոր աղետ. Կանաչների միության նախագահ

aidaavetisyan
Պոչամբարներն աղետալի վիճակից փրկելու համար կառավարության վերջին նախաձեռնությունը, որով նախատեսվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը վերամշակել, հարուցել է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի մոտ: Վերջինն ահազանգում է, որ  պոչամբարների վերամշակումը Հայաստանը կկանգնեցնի նոր աղետների առջև:

 

Հայաստանում հանքերը շահագործվում են լայն թափով, իսկ պոչամբարներն այնքան են  դարձել վտանգավոր, որքան քաղցկեղային նորագոյացությունները, ասում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ Ըստ նրա՝ ընդունված է,  որ շրջակա միջավայրի համար վտանգավոր օբյեկտի առկայության դեպքում  ցանկալի չէ 35 կմ շառավիղով  հատվածում հողագործությամբ զբաղվել։ Սակայն մեզ մոտ չեն պահպանվում այդ  մոտեցումներն ու կողք կողքի աճում են  պոչամբարները, դրա մոտակայքում մշակվում են գյուղատնտեսական նշանակության հողեր:

Բնապահպանը նկատում է, որ աշխարհում պոչամբարներն օգտագործելու տարբեր եղանակներ կան, սակայն մեզ մոտ պոչանքը լցվում է հիմնականում գետերի հուներում և  կիրճերում: Միայն մեկ հարթավայրային պոչամբար կա՝  Արարատի ոսկու  վերամշակման պոչամբարն է, որն էլ դրված է արտեզյան ջրերի ջրամբարի վրա:

Պոչամբարների աղետալի խնդիրը լուծելու համար Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել, Սանասարյանի բնորոշմամբ  հետազոտություններ և հանրային լսումներ չանցած Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության  արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին օրենքի նախագծին, որն արդեն  ԱԺ-ում  դրված է քվեարկության: Օրենքի ընդունման արդյունքում  նախատեսվում է իրականացնել 330 միլիան դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր։ Այն ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում:

Բնապահպան  Հակոբ Սանասարյանը շեշտում է, որ աշխարհի ոչ մի երկրում չի իրականացվում պոչամբարի վերամշակում:

Պոչամբարը նորից վերամշակելու և շահագործելու դեպքում Կանաչների միության նախագահն ահազանգում է՝  կրկնակի վնասներից խուսափել հնարավոր չի լինի,: Առաջին հերթին,  նրա դիտարկմամբ, եթե կային 1000 հեկտար ոչնչացված տարածքներ, ապա դրանք  կկրկնապատկվեն, երկրորդը՝ օդի և ջրի հետ չշփվող պոչանքը նորից կակտիվանա և շրջակա միջավայրին սպառնացող վատնգն էլ ավելի կմեծանա: Աշխարհում առաջին անգամ գործարկվող տեխնոլոգիա է, որն էլ փորձարկվում է Հայաստանում, նկատում է բնապահպանը:

Պոչամբարներն աղետալի վիճակից փրկելու  համար Հակոբ Սանասարյանն առաջարկում է կիրառել աշխարհում ընդունված մեթոդները կամ էլ  ռեկուլտիվացիան:

Ցուցադրել ավելի
Back to top button