Հասարակություն

Ոսկերչությամբ զբաղվողները պահանջում են վճարել իրենց շրջանառությունից

hasmikdilanyan
Կառավարության նախորդ նիստում գործադիրը հաստատեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով: Երևանում  առավելագույն չափ է սահմանվել ամսական 35 հազ. դրամը, մարզկենտրոններում՝ 25 հազ. դր., սահմանամերձ համայնքներում՝ 0 որեւ դրամ չի գաձնվի:

Կառավարությունն առաջարկել է ոլորտը զարգացնելու հնարավորություն տալ ոսկու շուկայի մասնակիցներին ու շրջանառության հարկի փոխարեն արտոնագրային վճար սահմանել:   Փոփոխության հեղինակները կարծում են, որ առաջարկվող լուծումներով կօժանդակեն ու կզարգացնեն ոսկեգործությունը, սակայն, իրենք՝ տնտեսվարողները, կրկին դժգոհ են: 

Ոսկերչությամբ ու ոսկեգործությամբ  զբաղվողները հայտարարում են, որ ոչ թե հարկային բեռի նվազում, այլ ճիշտ հակառակը՝ հարկային բեռի  բարձրացում է  տեղի ունեցել, որ  ամիսներով  ոսկյա զարդեր չեն վաճառում, եկամուտ չունեն, ուստի և չեն կարող Երևանում ամեն ամիս  35 հազար դրամ վճարել:

Նրանք պահանջում են կրկին վերադառնալ շրջանառության հարկի դաշտ ու վճարել իրենց եկամուտների մեկ տոկոսը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button