Միջազգային

Նոբելյան մրցանակի հանձնման հանձնաժողովը կդադարեցնի ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը

Օսլոյում Նոբելյան մրցանակի հանձնման հանձնաժողովը որոշել է դադարեցնել ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը՝ ֆուտբոլային կազմակերպության հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով, գրում է Deutsche Welle-ն։

Նոբելյան կենտրոնը հայտնել է, որ համատեղ աշխատանքը կդադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխվել հանգամանքները։ Հանձնաժողովի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները, որոնք ներկայացվել են ՖԻՖԱ-ի աշխատակիցներին։

Նոբելյան հանձնաժողովի և ՖԻՖԱ-ի համագործակցությունը սկսվել է 2012-ին։ Կազմակերպությունները հիմնել են «Ձեռքսեղմում՝ հանուն խաղաղության» նախաձեռնությունը, որը կոչ է անում թիմերի կապիտաններին միմյանց ձեռք սեղմել խաղից առաջ և նման կերպ ողջունել նաև մրցավարներին։

Ցուցադրել ավելի
Back to top button