Քաղաքական

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակող հայն ազատ է արձակվել

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր համաներում է կիրառել եւ ազատ արձակել  Արթուր Միրզոյանին, հայտնել է նրա փաստաբան Գեորգի Շատվորյանը։

«Մոսկվայի քաղաքային դատարանում վերաքննիչ բողոքի քննության ժամանակ ես և իմ պաշտպանյալը ներում շնորհելու միջնորդություն ենք ներկայացրել։ Դատարանը բավարարել է այն։ Միրզոյանն ազատվել է պատժից»,- Rosbalt- ին հայտնել է փաստաբանը։

Միրզոյանը 2014 թվականի օգոստոսի 18-ին կրակել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ (տես այստեղ), ապրիլի 3-ին Մոսկվայի դատարանը Միրզոյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման։

Ցուցադրել ավելի
Back to top button