ԿարևորՔաղաքական

ՄԻԵԴ դատավորի թեկնածուներից ԵԽԽՎ կոմիտեն հավանություն է տվել Արմեն Հարությունյանին

ԵԽԽՎ բյուրոյի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների կոմիտեն Հայաստանից դատավորի պաշտոնում առաջարկել է Արմեն Հարությունյանի թեկնածությունը, իսկ Լիանա Հակոբյանը համարվել է առավել որակավորված թեկնածու, ասված է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը առաջիկա նստաշրջանում քվեարկելու է ՄԻԵԴ- ում Հայաստանի դատավորի թեկնածուի համար։ Հայաստանն առաջարկել էր երեք թեկնածուների՝ Արմեն Հարությունյանին, Լիանա Հակոբյանին եւ Արա Ղազարյանի թեկնածությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button