ԿարևորՀասարակություն

Մահացել է Քըրք Քըրքորյանը

Կարճատեւ հիվանդությունից հետո Լոս Անջելեսում վախճանվել է ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Լուրն առաջինը հայտնել է «Լաս Վագաս ռեվյու- ջորնալ» պարբերականը։ Ավելի ուշ լուրը հաստատել է նրան պատկանող MJM Resorts International կազինոյի գլխավոր տնօրեն Ջիմ Մուրենը։

Քըրքորյանը իր 98- ամյակը տոնել էր 10 օր առաջ։ Նա ծնվել է 1917 թ հունիսի 6- ին Ֆրեզնոյում Խարբերդից գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքում։

Քըրք Քըրքորյանը 2004 թվականին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։

Քըրքորյանը համարվում է Լաս Վեգասի «հայր», «Ֆորբս» հանդեսը 2007 թվականին նրա կարողությունը գնահատել էր 15 մլրդ դոլար՝ նշելով. «Մարդ, որն ինքն է ստեղծել իրեն ու իր կարողությունը»։

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button