Քաղաքական

Խորհդարանն ընդունել է ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալն ամրագրող արձանագրությունները

lusinevasilyanlenabadeyan
Արտահերթ նիստում խորհդարանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի  միանալն ամրագրող երեք արձանագրությունները: Դրանք ընդունվել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմ և  «Ժառանգության» 3 պատգամավորների ու Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկությամբ:  ԱԺ-ն ձայների 83 կողմ,  1 դեմ և  12  ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է նաև օրինագիծը, որը վերաբերում է պոչամբարների մշակմանը: Իսկ քննարկումներն արդեն ծավալվել են քաղաքացիական իրավունքին առնչվող հարցերի շուրջ. ինչ անել, որ կայանա արբիտրաժային դատարանը կամ ինչպես պաշտպանել այն քաղաքացիաների իրավունքները, որոնք բազմաբնակարան շենքերում բնակարաններ են ձեռք բերել, հետո պարզել,  որ դրանց սեփականատերը չեն: «Ռադիոլուրի» խորհրդարանական անդրադարձը:

Ցուցադրել ավելի
Back to top button