Միջազգային

Ինքնատիպ միլիարդատեր Թրամպը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ

Իր ինքնատիպ վարքագծով հայտնի ամերիկացի գործարար Դոնալդ Թրամպը պատրատվում է թեկնածությունն առաջադրել 2016 թվականի նախագահական ընտրություններին: Միլիարդատերն իր մտադրության մասին պաշտոնապես հայտարարելու է այսօր՝ Նյու Յորքի Տրամպ թաուերում հատուկ այդ նպատակով հրավիրվելիք միջոցառման ժամանակ:

Նա պատրաստվում է համալրել նախագահական աթոռի համար պայքարող հանրապետական թեկնածուների շարքը: Գործարար և քաղաքական գործիչ Թրամպը նախօրեին իր վրդովմունքն է արտահայտել Ջեբ Բուշի՝ նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության կապակցությամբ։ «Մի՞թե մեզ ևս մեկ Բուշ է պետք Սպիտակ տանը», ինսթագրամում  գրել է միլիարդատերը:

Թրամպը հերքել է ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը մասնակցելու է նախագահական ընտրարշավին՝ իր անձի վրա ուշադրություն հրավիրելու և հետաքրքիր ժամանակ անցկացնելու պատակով:«Մեր երկիրը ծանր ժամանակներ է ապրում:Մարդիկ ամբողջ աշխարհում ծիծաղում են մեզ վրա:Չինաստանը մեր աշխատատեղերն է վերցնում, Մերձավոր Արևելքում գործերը շատ վատ են, մենք չենք կարողանում արդյունավետ պայքար մղել «Իսլամական պետության» դեմ»,- ասել է Թրամպը:

Ցուցադրել ավելի
Back to top button