Հասարակություն

Ինչու ընդդիմադիրները չեն կանգնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների կողքին

arminegevorgyan
Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը վստահ է, որ բոլոր կուսակցություններն էլ դեռ 2013-ին տեղեկացված են եղել, որ «Հայաստանի էլեկտրական ցանց» ընկերությունը սնանկ է: Ըստ նրա՝ խորհրդարանական կուսակցություններն ի սկզբանե գիտեին, որ ռուսական կողմը Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ գրեթե չի անում, բայց մեր բոլոր կուսակցությունները Ռուսաստանի հետ փոխկապակցված կապեր ունեն ու ձեռնտու չէր դրա մասին բարձրաձայնելը։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ ասում է, թե պատգամավորները պարզապես չեն ցանկանում դեմ գնալ Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանն է ամեն ինչ որոշում, անգամ  այն, թե հայկական խորհրդարանում, որ կուսակցությունները պետք է ներկայացված լինեն: Ինչու Աժ ընդդիմադիր պատգամավորները  չեն կանգնում էլեկտրաէներգիայի  սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների կողքին:

Ցուցադրել ավելի
Back to top button