Քաղաքական

Գյուլի երեւանյան այցին դեմ էր Թուրքիայի ողջ վերնախավը՝ նաեւ Էրդողանը

Հակառակ Էրդողանի եւ արտգործնախարարի կարծիքի՝  Գյուլը մեկնեց Հայաստան, գրել է  Թուրքիայի նախկին նախագահի  խորհրդական Ահմեթ Սևերն իր «12 տարի Աբդուլլահ Գյուլի հետ» գրքում։

Անդրադառնալով Երևանի հետ Անկարայի հարաբերություներին և 2008 թվականին Աբդուլլա Գյուլի հայաստանյան այցին՝ Սևերը գրքում  նշում է, որ այդ այցին Թուրքիայի իշխող վերնախավում բոլորը, այդ թվում նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ են եղել։

Նախկին խորհրդականն անդրադարձել է նաև Հայաստան մեկնելու Գյուլի որոշման պատճառներին։«Քրդական, հայկական ու կիպրական հարցերը կարևոր էր համարում։ Մտածում էր, որ դրանք գնալով ավելի ու ավելի են փտախտի վերածվում  և «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Հայաստան մեկնելը կբացի կարգավորման ճանապարհը։ Նրա հայաստանյան այցին դեմ էր  նաև արտգործնախարարությունը։ Կարծում էին, որ երկրի անվտանգությանը, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին վնաս կհասցվի»,- «Ակոսի» փոխանցմամբ՝ գրել է Սևերը։

Ցուցադրել ավելի
Back to top button