Միջազգային

ԱՄՆ Եվրոպայում F-22 կործանիչներ է տեղակայում

Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին Եվրոպայում  ռազմական  ներկայությունն ամրապնդում է F-22 կործանիչներով: The Wall Street Journal պարբերականը հայտնում է, որ հայտարարությունը հնչեցրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը Ֆրանսիա այցի ժամանակ:

Նա ասել է, որ ռուսական ռազմաօդայի ուժերի աճող ներկայությունը ՆԱՏՕ-ի սահմանների մոտ լուրջ անհանգտստության պատճառ է և տեղեկացրել, որ Ֆրանսիայից մեկնելու է դաշինքի անդամ մյուս երկներ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

Ավելի վաղ՝ հայտնի էր դարձել Արևելյան Եվրոպայում ռազմական տեխնիկա, այդ թվում տանկեր և զրահամեքենաներ տեղակայելու՝ Պենտագոնի մտադրության մասին:Լեհաստանն ու Լիտվան հաստատել էին հարցի վերաբերյալ ընթացող բանակցությունների մասին The New York Times պարբերականի լուրը: Մոսկվայից ի պատասխան սպառնացել էին Կալինիգրադի շրջանում տեղակայել «Իսկանդեր»  հրթիռային համակարգեր։

ԱՄՆ և Ռուսաստանի վերջին քայլերը փորձագետներ անվանում են ամենալուրջը սառը պատերազմի ավարտից հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button