Մշակույթ

1600 հայտ՝ 105 երկրից. ազդարարվել է «Ոսկե ծիրանի» մեկնարկը

alisagevorgyan

«Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոնը ՀՀ մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի  և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ մամուլի ասուլիսով այսօր ազդարարել է փառատոնի 12-րդ  մեկնարկը: Երևանյան սիրված փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը: Փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի  հեղինակն է դիզայներ  Լիլիթ Մալխասյանը: Նշենք, որ փառատոնի առանցքում կլինեն  Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Թեմայի շրջանակներում կներկայացվեն երկու ծավալուն ծրագրեր՝  «Մենք կանք» և «Այլևս երբեք»:

 

 

«Սիրված,  սպասված, ամենահեղինակավոր և թերևս ամենավառ մշակութային իրադարձություներից մեկը մեր իրականության մեջ»: Ամառային Երևանի անբաժանելի մաս դարձած «Ոսկե ծիրանն» այս տարի կմեկնարկի հուլիսի 12-ին: Թվով 12-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն այսօր ազդարարվեց  ՀՀ մշակույթի նախարարությունում:

Տարիներ շարունակ «Ոսկե Ծիրանի» հավատարիմ գործընկերն է «Վիվա Սել ՄՏՍ»,-ը, մեր երկրին ճանաչում ու հեղինակություն բերող մշակութային իրադարձություների ցանկում ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ևս «Ոսկե ծիրանը» լավագույններից մեկն է համարում:

1600 հայտ ՝ 105 երկրից: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությունն ակնհայտ է: Փառատոնի հիմնական մրցութային անվանակարգերն այս տարի կպահպանվեն: Ժյուրիների կազմը, ինչպես միշտ, կգլխավորեն հեղինակավոր կինոգոծիչներ,-ասում փառատոնի գեղարվեստական տնօրեն  Սուսաննա Հարությունյանը:

«Խաղարկային մրցույթի նախագահը Ռոբեր Գեդիկյանն է, որի Կաննի կինոփառատոնում ներկայացրած ցեղասպանության մասին պատմող վերջին ֆիլմը կլինի մեր փառատոնի բացման ֆիլմը»:

«Ոսկե ծիրանի» ավանդական դարձած  «Երևանյան պրեմիերաներ», »Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային  ծրագրերն այս տարի ևս  հանդիսատեսին կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Փառատոնի օրերն կկայնա  նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որի շրջանակներում կցուցադրվեն  մասնակից երկրներում  վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը: Նշենք, որ փառատոնի առանցքում կլինեն  Հայոց ցեղասպանության  մասին ֆիլմերի ցուցադրությունները: Թեմայի շրջանակներում կներկայացվեն երկու ծավալուն ծրագրեր՝  «Մենք կանք» և «Այլևս երբեք»:

Ցուցադրել ավելի
Back to top button