ԿարևորՔաղաքական

Տնտեսական կարեւոր օրինագծերը՝ կրկին խորհրդարանական արտահերթում

lenabadeyanlusinevasilyan

Վրաստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետեւանքով զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ եւ հոտընկայս հարգանքով Աժ-ն այսօր սկսեց իր արտահերթ նստաշրջանը: Հիշեցնենք, որ արտահերթ աշխատանքները խորհրդարանը սկսել է կառավարության առաջարկով եւ հենց կառավարության ձեւավորած օրակարգով:

Այսօր խորհրդարանը միաձայն՝ 113 կողմ քվեարկությամբ եւ առաջին ընթերցմամբ ընդունել է պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Արփինե Հովհաննիսյանի առաջարկած փոփոխություններն ու լրացումները «Զինծառայողների եւ նրանց ընտանիքիների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում:

Հիշեցնենք, որ նախագիծը վերաբերում է մարտական դիրքերում կամ հերթապահության ժամանակ վնասվածքներ ստացած զինծառայողներին: Եթե նրանց առողջական խնդիրները Հայաստանում չի հաջողվում լուծել, ապա արտերկրում բուժման նպատակով կառավարությունը պետբյուջեից է տրամադրելու ֆինանսավորում:

Արտահերթ նիստում խորհրդարանը քննարկել է նաեւ ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությանը վերաբերող 3 արձանագրությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button