Միջազգային

Վրաստանում սգո օր է. Վրաց պատրիարքը մատուցել է հոգեհանգստի պաշտոն

Հարեւան Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված՝ Թբիլիսիում հունիսի 13- ի լույս 14- ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակին։ Համայն Վրաց կաթողիկոս Իլյա 2- րդ պատրիարքը մատուցել է հոգեհանգստի պաշտոն։

Ջրհեղեղի զոհ է դարձել 13 մարդ, 12- ի ինքնությունն արդեն պարզվել է։ Զոհերից չորսը հայեր են։ Քաղաքում երթեւեկություն դեռ կաթվածահար վիճակում է, կենտրոնական մի շարք փողոցներ փակ են։

Հերոսների հրապարակի եւ Քուռ գետի ափի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն Թբիլիսիի կենդանաբանական այգին կարգի բերելու համար դեռ շատ ժամանակ է պետք։ Այստեղ 600 կենդանիներից 300- ն է ողջ մնացել։ Քիչ առաջ հնարավոր է եղել փլատակների տակից հանել նաեւ կոկորդիլոսի։

Գիտա Էլիբեկյանի ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 20- ի թողարկման ընթացքում

Ցուցադրել ավելի
Back to top button