Միջազգային

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել աջակցության համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել իր օտարերկրյա գործընկերներին՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում վրացական կողմից հայտնած զորակցության և առաջարկած աջակցության համար: Դրա մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

Վրաստանի վարչապետը մասնավորապես նշել է, որ ստացել է աջակցության բազմաթիվ առաջարկներ, այդ թվում՝ հարևան երկրների վարչապետներից. զանգահարել են Հայաստանի, Լատվիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի պաշտոնակիցները: «Նրանք պատրաստ են մեզ օգնել իրենց հնարավորության առավելագույն չափով: Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Միևնույն ժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ առաջարկներ են եղել նաև այդ երկրների Արտակարգ իրավիճակների պետական կառույցներից, սակայն Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենց դեռ լիովին բավարար են սեփական մարդկային և տեխնիկական ռեսուրսներն՝ իրավիճակը կարգավորելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button