Քաղաքական

Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ և քննարկել հակամարտության պատճառով անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշներ հավաքագրելու ծրագիրը: Թվիթերի իր միկրոբլոգում այս մասին գրել էՋեյմս Ուորլիքը: «Մենք հանդիպեցինք ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ և քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անհայտ կորածների մասին կեսնաբանական տվյալներ փոխանակելու ծրագիրը: Այն իրագործելու համար անհրաժեշտ է կողմերի համագործակցությունը»,-­ գրել է Ուորլիքը:

Ցուցադրել ավելի
Back to top button