Հասարակություն

Հայերենը զիջում է իր դիրքերը. լեզվաբան

sonahakobyan
Հայկական բուհերը պետք է բարձրացնեն իրենց հեղինակությունը, հակառակ դեպքում Հայաստանում գործող օտար բուհերի կողքին նրանք պարզապես կփակվեն ուսանող չունենալու պատճառով: Տարեց տարի աճում է հետաքրքրությունը դեպի օտարերկրյա բուհեր, ինչը բնականաբար կխթանի նաև արտագաղթը, լրագրողների հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: Նա նկատել է, որ տարեց տարի հայոց լեզուն զիջում է դիրքերը, ինչը ևս լուրջ մարտահրավեր է: Այս ուղղությամբ ևս մեծ անելիքներ ունի կառավարությունը, ասել է նա ևհավելել, որ գործնական քայլերը պետք է սկսել դեռևս դպրոցից և ոչ թե ուսանող-թիվ ապահովելու նպատակով դյուրացվի բուհական ընդունելությունը:

 

Հայաստանում այսօր  գործում են օտարերկրյա տարբեր հեղինակավոր բուհեր, որտեղ ուսուցման լեզուն բնականաբար հայերենը չէ, և նման բուհերում սովորողների համար, ժամանակի ընթացքում հայոց լեզուն դադարում է մայրենի լինել, լրագրողների հետ զրույցում նկատեց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: Նա կարծում է, որ այս երևույթը լուրջ մարտահրավեր է մեր հայկական բուհերի համար:

Ըստ Լավրենտի Միրզոյանի՝ պետք է փոփոխության ենթարկվի նաև հայոց լեզու առարկայի բուհական ընդունելության քննության ձևը։

Լեզվաբանը կարծում է, որ հայոց լեզվի ներկայիս մակարդակը զգալի կաղում է, և եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, տարեց տարի այն էլ ավելի է վատթարանալու:  Ըստ Լավրենտի Միրզոյանի բոլոր փոփոխությունները պետք է սկսել դպրոցից:

 

Ցուցադրել ավելի
Back to top button