Տնտեսական

Լիտվան հետաքրքրված է հայկական շուկայով, թեեւ շրջանառության ծավալները չեն ավելանում

hasmikdilanyan

Խոչընդոտներ չկան, սակայն Հայաստանի ու Լիտվայի միջև   առևտրաշրջանառության ծավալները չեն ավելանում։ Արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝  այսօր Երևանում իր աշխատանքներն է սկսել   հայ-լիտվական գործարար համաժողովը: Նմանատիպ մի համաժողով էլ անցկացվել էր մարտի 23-25: Նշենք, որ սա թվով երրորդ գործարար համաժողովն է:  Չնայած վերջին շրջանում  հայկական ու լիտվական գործարարները հաճախ են հանդիպում, այդուհանդերձ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը դժվարանում է  հիշել, թե լիտվական ինչպիսի ընկերություններ կան Հայաստանում, կամ որ ոլորտներում են ներգրավված:

Հայաստանն ու Լիտվան համագործակցությունը կշարունակեն՝ չնայած , որ  տնտեսական  զարգացման տարբեր  ուղղություններ  են  ընտրել՝ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին,   Իսկ Լիտվան՝ ԵՄ անդամ է: Մեր երկրի տնտեսության ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են՝ լիտվական կողմը ցանկանում է  աշխատել Հայաստանում:

Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ընդգծում է՝ մեր երկրում լիտվական ընկերություններ կան, սակայն,  դժվարանում է  հիշել, թե որոնք են դրանք, կամ որ ոլորտներում են ներգրավված։ «Կան ընկերություններ, սակայն, ընկերությունների անունները անկեղծ չեմ հիշի: Ընդհանուր առմամբ՝ այդքան նշանակալի չի  մինչ այժմ եղած ծավալը: Այս միջոցառման նպատակը հենց նա է, որ բացահայտենք հնարավորությունները, և այնտեղ, որտեղ փոխադարձ հետաքրքրության և շահի վրա հնարավոր է որևէ համատեղ գործարք կնքել, և համագործակցություն սկսել, գնանք այդ ճանապարհով:

Նախարարի առաջին տեղակալի մատնանշած հանդիպումը հայ-լիտվական բիզնես ֆորումն է, որին մասնակցում են  15 գործարարներ: Ոլորտները  տարբեր են՝ թեթև ու քիմիական արդյունաբերություն,   ֆինանսական ու իրավական ծառայություններ:

Լիտվական կողմի ղեկավար Յուրիուս Ռոձևիչուսն է, ով ներկայացնում է Եվրամիության «Արևելյան գործընկերության և ներդրումների ասոցիացիան» երկու երկրների միջև համագործակցություն բոլոր ոլորտներում է տեսնում , նկատում է, որ այժմ շատ քիչ  լիտվական ընկերություններ են ներկայացված Հայաստանում, նաև խոստովանում է՝  ամենուր նոր շուկաներ են փնտրում

«Լիտվական բիզնեսը շատ քիչ է ներկայացված Հայաստանում, բայց մեզ համար հետաքրքրական է   նաև իրանական շուկան, այժմ արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը»:

Փակագծեր դեռ չեն բացում, սակայն Ռ ոձևիչուսի ներկայացրած ասոցիացիան, օրինակ,  պատրաստ է  Հայաստանում  առողջապահության ոլորտում նոր լուծումներ առաջարկել:  Հայկական  կողմն էլ լիտվականին  ներկայացրել է ազատ տնտեսական գոտիների հայեցակարգը:

Ցուցադրել ավելի
Back to top button