Սպորտ

Եվրոպական խաղեր.այսօր կկայանա բռնցքամարտի վիճակահանությունը

Բաքվում շարունակվող Եվրոպական խաղերի շրջանակներում ավարտեցին ելույթները հունահռոմեական ոճի հայ ըմբիշները:

«Բոլորիս ի սրտե շնորհավորում եմ Միհրան Հարությունյանի ոսկու արժեք ունեցող արծաթե մեդալի կապակցությամբ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր ընտրանին կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ Երևան: Հունիսի 16-ին, գիշերը 2-ի սահմաններում Սամվել Գևորգյանի և Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Ռոման Ամոյանը( 5- րդ տեղ), Միհրան Հարությունյանը( արծաթե մեդալ), Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը ( 5-րդ տեղ) կլինեն մեր Հայրենիքի մայրաքաղաքում:

Այսօր կկայանա բռնցքամարտի վիճակահանությունը: Իսկ հրաձիգ Հրաչյա Բաբայանը կանցկացնի մարզում: Այսօր կմիանան նաև ազատ ոճի ըմբիշները` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ:

Պայքարը շարունակվում է»,- հայտնում է Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button