Հասարակություն

Գյումրու Մայր Հայաստան արձանի մոտ ռուս զինվորի դի է հայտնաբերվել

Այսօր` հունիսի 15-ին, Գյումրի քաղաքում` Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում` ՀՀ ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների` այդ երիտասարդը Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայող է, ում տվյալներն ու դեպքի հանգամանքնեը ճշտվում են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` դատաբժշկի նախնական եզրակացույթունների համաձայն, մահը վրա է հասել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Պարզվել է, որ մահացածը Իվան Նովիկովն էր:

Back to top button