Սպորտ

Մաքսիմ Մանուկյանը պարտության մատնեց ադրբեջնացի ըմբիշին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում պայքարն է շարունակում հունահռոմեական ոճի մինչև 85 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը: 1/8 եզրափակչում Մաքսիմը 9-0 հաշվով գերազանց հաղթանակ տարավ ադրբեջանցի Սաման Թահմասեբիի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Բոլորիս շնորհավորում եմ Մաքսիմ Մանուկյանի հրաշալի հաղթանակի կապակցությամբ: Մեր ըմբիշը պարզապես ֆանտաստիկ գոտեմարտ վարեց շատ փորձառու ադրբեջանցի Սաման Թամասեբիի հետ ու հաղթեց միավորների բացահայտ առավելւթյամբ: Առջևում քառորդ եզրափակիչն է, մրցակցն էլ լիտվացի Ալեքսանդր Կազակևիչն է:

Հայտնում է հայկական պատվիրակության մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button