ԿարևորՄիջազգային

Պուտին. Հակառակ տնտեսական անկայունությանը՝ ռուս- ադրբեջանական առեւտրաշրջանառությունն աճում է

Ռուսաստանը շահագրգռված է ադրբեջանցի գործարարների հետ, այդ թվում՝ պարենային շուկայում, համագործակցությամբ, Բաքվում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ հակառակ տնտեսական անկայունությանը երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճում է։

Ալիեւը հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ անցած տարի երկու երկրների առեւտրաշրջանառությունն աճել է ավելի քան 12 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում աճը կազմել է 6 տոկոս։

«Սա խոսում է նրա մասին, որ ադրբեջանցի գործարարներն օգտվում են իրավիճակից, որն այսօր ստեղծել է մեր շուկաներում, այդ թվում նաեւ պարենային շուկայում։ Ես ուզում եմ ընդգծել, որ դա մեզ շատ է ուրախացնում»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Իր հերթին Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ռուս- ադրբեջանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ թույլ է տալիս ապագային լավատեսությամբ նայել։

Ցուցադրել ավելի
Back to top button