Միջազգային

Ուկրաինացիների մեծ մասը կողմ է հանձնել Դոնբասը՝ խաղաղության դիմաց

Ուկրաինացիների մեծ մասը՝ 61 տոկոսը, համաձայն է, որ Դոնբասն անջատվի՝ ռազական հակամարտության դադարեցման համար, ցույց են տվել «Սոֆիա» սոցիոլոգիական կենտրոնի հետազոտության արդյունքները։ Հարցվածների 22,9 տոկոսը կարծում է, որ պետք է շարունակվեն ռազմական գործողությունները մինչեւ բոլոր տարածքների ազատագրումը 15,3 տոկոսը դեռ չի կողմնորոշվել։

Հարցման մասնակիցների 49 տոկոսը նշել է, որ կարեւորն այժմ պատերազմը դադարեցնելն է, 15,6 տոկոսը կարցում է, որ պետք է բարելավվի տնտեսական իրավիճակը եւ ստեղծվել աշխատատեղեր։

Հարցվածների 70 տոկոսն անընդունելի է համարել Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Նույն կերպ նրանք անընդունելի են համարում Դոնեցկի եւ Լուգանսկի անկախության ճանաչմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button