Հասարակություն

Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հացադուլ են հայտարարել

«Վարդաշեն» ՔԿՀ- ում պատիժը կրող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը հունիսի 8- ից անժամկետ հացադուլ է հայտարարել, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին՝ Շահեն Հարությունյանը։

Շանթ Հարությունյանը պահանջում է իրենց առանձին խուց տեղափոխվել։ «Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչև ուրբաթ կկատարեն իր պահանջը»,- գրել է նրա որդին։

Նույն էջում նա նաեւ գրառում է կատարել, որ հացադուլ է հայտարարել նաեւ հոր ընկերը՝ Վարդան Վարդանյանկ։ Նրա պահանջը եւս իրենց առանձին խուց տեղափոխելն է։

Իր հերթին ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը news.am- ին հայտնել է, որ Շանթ Հարությունյանը հացադուլն սկսել է հունիսի 12-ի ժամը 18.30-ից: Նա դիմում է գրել տեղաբաշխման հանձնաժողովին՝ խնդրելով իրեն տեղափոխել առանձին խուց՝ հետագա պատիժը կրելու համար: «Տեղաբաշխման հանձնաժողովը որոշել էր, որ Շանթ Հարությունյանը պատիժը կրի կիսաբաց ռեժիմով, ինչը ենթադրում է հանրակացարանային պայմաններ: Նա դիմում է գրել տեղաբաշխման հանձնաժողովին եւ ցանկանում է պատիժը կրել խցային պայմաններում»,- ասել է  Գոռ Ղլեչյանը։ Ըստ նրա՝  օրերս կայանալիք առաջիկա նիստում Տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի նրա դիմումը եւ որոշում կկայացնի: Հանրային կապերի բաժնի պետն news.am- ին նաեւ ասել է, որ դատապարտյալի առողջական վիճակը նորմալ է:

Երեւանի կենտրոն եւ Նոր Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր 2014 թ հոկտեմբերի 17- ին Շանթ Հարությունյանին մեղավոր էր ճանաչեզ ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վարդան Վարդանյանը եւս մեղավոր էր ճանաչվել նույն հոդվածով եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման։

Ցուցադրել ավելի
Back to top button