Սպորտ

Հայ բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան հունիսի 16- ին

arammanukyan

Եվրոպական առաջին խաղերին մասնակցող հայ բռնցքամարտիկներն արդեն Թբիլիսիում են և ինքնաթիռով կուղևորվեն Բաքու։ Բռնցքամարտի հայկական պատվիրակության կազմում են 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ինչպես նաև մարզիչներ Կարեն Աղամալյանը, Արման Հարությունյանը և Վյաչեսլավ Արությունովը:

Հայ բռնցքամարտիկները Բաքվում իրենց ելույթը կսկսեն հունիսի 16-­ին: Նախնական տվյալներով` առաջինը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Հայ բռնցքամարտիկները նախքան մրցավայր մեկնելը հասսել են ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստվածության և պատրաստ են Բաքվում բարձր պահել հայկական սպորտի և Հայաստանի անունը:

Ցուցադրել ավելի
Back to top button