ԿարևորՍպորտ

Հայաստան- Պորտուգալիա 2։3 (ֆոտոշարք)

Եվրոպայի ֆուտբոլի 2016 թ, առաջնության ընտրական փուլի Հայաստան- Պորտուգալիա հանդիպումն այսօր ավարտվեց 2։3 հաշվով։

Առաջին խաղակեսին՝ խաղի  15- րդ րոպեին Մարկոս Պիզելին դարպասից մոտ 25 րոպե հեռավորությամբ գեղեցիկ հարվածով գրավեց հյուրերի դարպասը։

Դրանից հետո Կրիշտիանու Ռոնալդուին հաջողվեց խաղի 28- րդ րոպեին նախ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը, ապա եւս երկու անգամ՝ 56 եւ 58- րդ րոպեներին, գրավել մեր հավաքականի դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ

Վերջին գոլի հեղինակը Հրայր Մկոյանն էր, որը 71- րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը եւ կրճատեց հաշվի տարբերությունը՝ 2։3։

Խաղի մնացած հատվածում մեր ֆուտբլիստների՝ հաշվի մեջ բեկում մտցնելու ջանքերն անցան ապարդյուն եւ Հայաստանն իր ենթախմբում եզրափակում է մրցաշարային  աղյուսակը՝ կորցնելով Եվրո 2016- ի եզրափակիչ փուլին մասնակցելու վերջին հույսը։

Ֆուտբոլային հանդիպման ընթացքում ուշագրավ մի դրվագ էլ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյունյանի որդում՝ Շահենի արարքն էր, որը հոր նկարով վերնազգեստով մտավ խաղարապարակ։ Ոստիկանները նրան դուրս բերեցին եւ այդ մի քանի րոպեներին խաղը դադարեցվեց։

Ցուցադրել ավելի
Back to top button