Մշակույթ

Հաղթանակ Աննա Գերմանի անվան փառատոնի մրցույթում

alisagevorgyan

Վերջերս Վարշավայում կայացած Աննա Գերմանի անվան երաժշտական փառատոնի «Ադամանդներ» մանկական մրցույթին մասնակցում էր նաև 7-ամյա Հայկ Ասատրյանը, ով մրցույթից վերադարձավ 3-րդ մրցանակով: «Ռադիոլուրի» ստուդիայում փոքրիկն այսօր կիսվել է իր տպավորություններով, պատմել Կոմիտասի, 60- ականաների լեգենդ «Բիթլզ» քառյակի մասին, որոնց երգերն իրեն լեհական մրցույթում բերեցին ստեղծագործական կյանքի առաջին մեծ հաջողությունը։

7-ամյա Հայկ Ասատրյանը Հայաստանի Երգի պետական թատրոնի երաժշտական ստուդիայի սան է:  Վարշավայում կայացած Աննա Գերմանի անվան երաժշտական փառատոնի «Ադամանդներ» մանկական  մրցութում Հայկը բոլորովին վերջերս գրանցեց ստեղծագործական կյանքի առաջին լուրջ հաջողությունը։

Կոմիտասի «Լորիկը», ինչպես նաև 60-ականների լեգենդ «Բիթլզ» քառյակի «Let it  Be»,  երգը Հայկը կատարել է Վարշավայի բեմում: Վսատահեցնում է, որ չի հուզվել, հավաքվել ու երգերը կատարել է ինչպես հարկն է : Ոսկեգույն գավաթը, մեդալն ու դիպլոմն էլ   հենց այնպես չի ստացել: Ի դեպ՝ Հայկն այն քիչ, թույլ տվեք ասել,  երգիչներից է, ով քաջածանոթ է իր կատարած երգերի հեղինակներին։

Երգի ստուդիայի դասերից փոքր ինչ հոգնած ու ամառային արձակուրդին անհամբերությամբ սպասող Հայկը, այնուամենայնիվ, մասնագիտության հարցում լրջորեն կողմնորոշվել է: Երգիչ է դառնալու, որոշումն այլևս բեկման ենթակա չէ: Իսկ ինչո՞ւ հենց երգիչ, առանց լիրիկական զեղումների , պատասխանում է՝ վնասվածք չի հասցնում։

Հաջողություն ենք  մաղթում  տաղանդավոր փոքրիկին ՝ գրեթե համոզված, որ նրա երգերը ոչ թե վնասվածքներ , այլ միայն  հաճայք կպատճառեն ունկընդիրներին:

Ցուցադրել ավելի
Back to top button