Միջազգային

Հակերներին հաջողվել է ձեռք բերել ԱՄՆ հետախույզների տվյալները

Հակերների խմբին հաջողվել է ձեռք բերել ԱՄՆ հետախուզության եւ բանակի աշխատակիցների անձնական տվյալների ֆայլերը, հայտնում են ամերիկյան իշխանությունները։ Նախնական տեղեկություններով՝ կիբերհարձակման հետքերը տանում են դեպի Չինաստան։

AP գործակալության աղբյուրները հայտնում են, որ հակերների նպատակը հատուկ ձեւաթղթերն էին, որոնք աշխատակիցները լրացնում են գաղտնի նյութերին մուտք ունենալու համար։

Սպիտակ տան տեղեկություններով՝ կան լուրջ հիմքեր նշելու, որ հակերներին հաջողվել է ձեռք բերել տվյալները։

Ցուցադրել ավելի
Back to top button