Քաղաքական

ԼՂ բանակցություններում ներգրավել նաև տեղահանվածներին. այսօր Շահումյանի անկման օրն է

sonahakobyan

Այսօր Շահումյանի անկման օրն է: Խոսելով Շահումյանի անկման ու շահումյանցիների խնդիրների մասին`  Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության անդամ, Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ Արարատ Ծատուրյանը նկատել է, որ միակ արդյունքը4 որն արձանագրվել է այս տարիների ընթացքում, անտարբերությունն է: Շահումյանի անկումն այն ժամանակվա իշխանությունների մեղքով էր, քանի որ, ունենալով հնարավորություն և միջոցներ, բարձիթողի վիճակում էին թողել Շահումյանը, իր հերթին նշել է  «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզության պետ Սուրեն Կարապետյանը։

Այսօր Շահումյանի անկման օրն է: Կանցնեն հայրուրամյակներ, բայց միևնույն է, որևէ մեկը չի կարողանա այնքան գրագետ գնահատական տալ Շահումյանի անկմանը, ինչպես դա արել է Շահումյանի ռազմական խորհրդի նախագահ  Շահեն Մեղրյանը, ասում է  Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության անդամ, Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ Արարատ Ծատուրյանը։ «Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն է», ժամանակին ասել էր Շահեն Մեղրյանը։

Շահումյանի վերադարձը շահումյանցիների համար այսօր էլ օրակարգային է: Եթե քաղաքական ճանապարհով հնարավոր չլինի հետ բերել Շահումյանը, կգործի խնդրի լուծման ռազմական տարբերակը, ավելացրեց Արարատ Ծատուրյանը՝ պահանջելով արցախյան խնդրով բանակցություններին ներգրավել նաև տեղահանվածներին։

Եթե խնդրի լուծման մեխանիզմներ գտնելը այսօրվա իշխանությունների պատասխանատվությունն է, ապա «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզության պետ Սուրեն Կարապետյանը հստակ կարող է փաստել, որ այն, ինչ տեղի ունեցավ 92 թվականին՝ այդ ժամանակվա իշխանության մեղքն էր:

Լինելով օրհասական վիճակում՝ Շահումյանը օգնություն չստացավ անգամ Մարտակերտի շրջանից, թեև այնտեղից կարող էին օգնության հասնել և փրկել Շահումյանը։ Այս և բազմաթիվ այլ հարցերն են, որոնց պատասխանները մինչ օրս չեն ստացել շահումյանցիները և որոնք մտածելու տեղիք են տալիս:

 

Ցուցադրել ավելի
Back to top button