Հասարակություն

Ինչպես խուսափել սննդային թունավորումներից

aidaavetisyan

Սննդային թունավորումների վտանգը մեծանում է հատկապես ամռան ամիսներին: Պարենի ոլորտը վերահսկող   հասարակական կազմակերպություններն ու առողջապահության մասնագետները հորդորում են   ուշադիր լինել  հատկապես փողոցային առևտրի ու սննդի պահպանման կանոնների նկատմամբ։ Գաստրոէնտերոլոգ-թերապևտ  Աննա Մարտիրոսյանը նշում է,  որ  սննդային  թունավորման պատճառ կարող է լինել ոչ միայն ժամկետանց սնունդը, այլև տարբեր   կերակուրներն իրար խառնելը: Անհրաժետ է իմանալ ինչից հետո  ինչ պետք է  ուտել կամ խմել:

Ամառվա ամիսներին բարձր ջերմաստիճանը  կարող  է խոչընդոտել մարսողությանը: Դրան կարող է   նպաստել կաթնամթերքի՝ հատկապես յոգուրտի և  հավկիթների խանութներում ոչ սառնարանային վիճակում պահպանելը: Գաստրոէնետրոլոգ- թերապևտ Աննա Մարտիրոսյանի հորդորն է՝ չգնել  արտասահմանյան ծագման յոգուրտներ, որոնցում առկա են բազմաթիվ կոնսերվանտներ:

Բժշկի հորդորն է այս եղանակին  նույնիսկ պաստերիզացված կաթը չօգտագործել առանց եռացնելու, իսկ հատապտուղներն էլ  առանց լավ լվանալու,  հակառակ դեպքում՝ ճիճվից խուսափել հնարավոր չի լինի: Իսկ ջրազրկումենրից խուսոափելու համար անհրաժեշտ է օգտագործել շատ հեղուկներ՝ հատկապես տնային պայմաններում պատրաստված  ոչ քաղցր կոմպոտներ, ջուր և թան:

Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով՝ սննդային թունավորումների հիմնական պատճառ կարող է հանդիսանալ փողոցային առևտուրը, որտեղ առանց հիգիենայի կանոնները  պահպանելու  վաճառվում է հացամթերք և այլ  սննդատեսակներ: Սպառողների շահերի պաշտպանը նկատում է՝ միայն երկու   քաղաքապետերի օրոք  քաղաքը զգալիորեն մաքրվեց  նմանօրինակ առևտրի կետերից, սակայն դեռևս որոշները մնացել են, որոնք էլ վտանգավոր են առևտրի այդ տեսակից օգտվողների համար:

Հասարակական կազմակերպության նախագահը նշում է , որ շատ հաճախ թունավորումներ են լինում նաև  ձմերուկից   և լոլիկից: Հետևաբար՝ խորհուրդ է տալիս այդ մթերքները  կտրելիս, եթե  նկատվեն սպիտակ գծեր, չափսոսալ և անմիջապես նետել աղբաման:  Բանախոսներն անդրադարձան նաև  ալյուրի ֆոլաթթվով հարստացնելու որոշմանը՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չեն տեսնում , քանի որ դրա բացը կարելի է լրացնել  կանաչեղենով։

Ցուցադրել ավելի
Back to top button