ԿարևորՔաղաքական

Դեմքերն ու դեպքերը. ԱԺ 7- րդ նստաշրջանն ավարտվեց

lusinevasilyan

Հունիսի 11-ին ավարտվեց ԱԺ հերթական՝  7-րդ նստաշրջանը, թեև փաստացի պատգամավորները դեռևս չեն ավարտել իրենց աշխատանքը. հուիսի 17-ին ԱԺ-ն  կառավարության նախձեռնությամբ արտահերթ նստաշրջան կհրավիրվի : Արտահերթի մասին կխոսենք հաջորդ շաբաթ, իսկ այսօր՝ արդեն ավարտված գարնանային նստաշրջանի մասին. ինչով առանձնացավ այն, ինչ հետաքրքիր դեպքեր ու ուշագրավ  քննարկումներ եղան:

Ավարտվեց ԲՀԿ- ի այլընտրանքային փուլը

Նստաշրջանն սկսվեց  քաղաքական փոփոխված իրավիճակում: ԲՀԿ-ի հետ կատարվածը ուղիղ անդրադարձ ունեցավ թե խմբակցության, թե խորհրդարանի ոչ իշխանական հատվածի վարքագծի վրա:  Այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այլևս քաղաքականության հետ առնչություն չունի  չունի, ավարտվեց ԲՀԿ-ի կենսգրության այլընտրանքային փուլը:

Մինչ այդ՝ նստաշրջանի մեկնարկին,  ԲՀԿ-ն թայմ-աութ վերցրել ՝ ներքին քննարկումների համար:  Դրանց արդյունքում  պարզ դարձավ, որ 36 անդամի փոխարեն ԲՀԿ-ն ունի արդեն  21 անդամ, իսկ խմբակցության ղեկավարն արդեն Նաիրա Զոհրաբյանն է:

Գագիկ Ծառուկյանը շարունակում է բացակայել

Գագիկ Ծառուկյանի կարգավիճակը այդպես էլ չհստակեցվեց. չնայած հյատարարությանը, թե ԲՀԿ-ի հետ այլևս առնչություն  չունի, նրա անունը նստաշրջանի ընթացքում ԱԺ պաշտոնական կայքէջում մնաց ԲՀԿ խմբակցության կազմում:   Ծառուկյանի կարգավիճակը թեև փոխվեց, բայց նույնը մնաց բացակայությունների պատկերը:  7-րդ նստաշրջանի ընթացքում ԲՀԿ նախկին առաջնորդը  որևէ նիստի չի մասնակցել , ինչպես արել էր նախորդ նստաշրջանների ընթացքում:  Բացակայությունների հարցը ԱԺ նախագահը ուսումնասիրեց ՝ չցանկանալով վատ նախադեպեր ստեղծել: Երկար ուսումնասիրությունից հետո պարզվեց՝ Ծառուկյանի բացակայություններն անհարգելի չեն:

ԲՀԿ- ի ակտիվությանը փոխարինվեց ՕԵԿ ակտիվությամբ

Գագիկ Ծառուկյանի պասիվ մասնակցությանը հակառակ  նստաշրջանի ընթացքում խիստ ակտիվ դարձավ ՕԵԿ-ի գործունեությունը: Այս նստաշրջանի ընթացքում խորհրդարանական ամբիոնից և խոսափողերից օգտվելու բոլոր ռեկորդները ՕԵԿ-ինն են: Խմբակցության անդամները հարցեր ունեն գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ, նախընտրում են ելույթ ունենալ ամբողջ խմբակցությամբ՝ բացատրելով, որ խորհրդարանում են խոսելու համար:

Ավելի վաղ, սակայն, երբ կուսակցությունը դեռ կոալիցիայի անդամ էր ու չուներ իր հեռուստաալիքը, նույնքան ակտիվ չէր: Այս գումարման 3-րդ նստաշրջանում, օրինակ, ըստ Parliamentmonitoring.am-ի տվյալների՝ խմբակցության բոլոր 6 անդամները միասին ունեցել են ընդամենը 15 ելույթ և տվել ընդամենը 9 հարց, 7-րդ նստաշրջանում հարցերի թիվը ավելացել է 8 անգամ, իսկ ելույթները քառապատկվել են:

Նստաշրջան առանց քառյակի, նաեւ… առանց եռյակի

7-րդ նստաշրջանը նախորդից տարբերվեց նաև քառյակի ու եռյակի  բացակայությամբ: Ի տարբերություն նախորդ նստաշրջանի ՝ ոչ իշխանական 4 ուժերը որևէ համատեղ նախաձեռնություն չունեցան : Ավելին՝  նույն հարցի մասին հանդես եկան տարբեր առաջարկներով, ինչպես եղավ , օրինակ գազի հանձնաժողովի եզրակացության դեպքում : Ոչ իշխանականներից մեկն առաջարկերց դատախազություն դիմել, մյուսը ՝ առաջարկների ծրագիր մշակել, մյուսն էլ ՝ մշտադիտարկման գործառույթ տալ տնտեսական հարցերի հանձնաժողովին:

Եղան նաև քննարկումներ,ինչպես օրինակ, «Հանրաքվերի մասին» օրենքի դեպքում,  երբ   նախկին  գործընկերները՝ ՀԱԿ- ն ու ՀՅԴ- ն  իրար  քննադատեցին  այնքան  բաց տեքստով, որ Գալուստ Սահակայնը  արձանագրեց. խորհրդարանում նոր իրավիճակ է ստեղծվել ՝ կռվում են ոչ թե ընդդիմությունն ու իշխանությունը, այլ միայն ընդդիմությունը:

Կռիվ՝ ոչ, բայց մատ թափ տալ ստացվեց

Այս նստաշրջանի ընթացքում առաջին անգամն էր, որ գլխավոր դատախազը ԱԺ նիստերի դահլիճում, ամբիոնի մոտ էր ոչ թե պատգամավորներից մեկին անձեռնմխելիությունից զրկելու, այլ ՝ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելու համար: Քննարկումը երկար ստացվեց ՝ դառնալով այս նստաշրջանի ամենաերկարատևն ու  թերևս ամենաբուռնը: Պատգամավորներն  առնվազն հնրավորություն ունեցան խոսել հանրային հնչեղության բոլոր հարցերի մասին ու լսել գլխավոր դատախազի մեկնաբանությունները: Օրենսդիրները  հիմնականում գոհ էին, որ այդ հնարավորությունը ստեղծվեց, բայց ոմանք դժգոհ էին պատասխանների  ոճից:

Էթիկայի հանձնաժողովին ոչ ոք չի հիշում

Նոր ռեկորդ էլ գրանցեց էթիկայի հանձնաժողովը:: Այս հանձնաժողովը այնքան վաղուց է խորհրդարանում Էթիկայի խախտումներ տեսել, որ դժվար է անգամ մտաբերելը։ Փոխարենը՝ ամեն ինչ ասում է վիճակագրությունը: 5-րդ գումարման հետ գործունեությունը սկսած հանձնաժողովը   2-րդ նստաշրջանի ընթացքում ստացել է 13 դիմում, 3-րդում` 6, 4- րդում` 2, իսկ 5- րդ` 3 դիմում: 6-րդ նստաշրջանի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ստացել է ընդամենը 1 դիմում, որը վարույթ չի ընդունել: 7-րդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը որևէ դիմում չի ստացել, որևէ նիստ չի գումարել, հետևաբար՝ որևէ որոշում էլ չի կայացրել:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button