Հասարակություն

Անցկացվեց «Դյուցազուն» ամենամյա համաբանակային մրցույթը

«Դյուցազուն» ամենամյա համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ժամկետային և պայմանագրային զինծառայողներին ու սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական գիտելիքներն ամրապնդելու, իսկ  ամենակարևորըª մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակությունը պահպանելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում:

Այս տարի «Դյուցազուն» որակավորման մրցույթը մեկնարկել է մայիսի քսանհինգին: Ստուգատեսը սկսվել է ֆիզիկական պատրաստության ստուգողական վարժություններով, այնուհետև անցկացվել են հաջորդ փուլերով նախատեսված ստուգումներ` հրաձգություն, օդադեսանտային պատրաստության պարապմունքներ` ներառյալ վերգետնյա պատրաստություն և պարաշուտային դարսումներ, թռիչքներª ուղղաթիռից: Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է արգելագոտու հաղթահարում վարժությունը, այնուհետև` գիշերային պայմաններում ստուգվել են զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, այն էª տեղանքի բնական և արհեստական արգելքների հաղթահարում:

Երթարշավից հետո` հունիսի 13-ին, զորամասի տարածքում անցկացվել է «Դյուցազուն» համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ: Եզրափակիչ փուլում անցկացված ձեռնամարտի և բազմամարտի արդյունքում ընտրվեցին լավագույն զինծառայողները, որոնց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց խորհրդանշական սև բերետներ: Բերետները կրելու իրավունք դյուցազունները կունենան մեկ տարվա ընթացքում` մինչև մյուս ստուգատեսը: Հաղթող ճանաչված զինծառայողների համար սահմանված է նաև ամենամսյա պարգևավճար:

Ցուցադրել ավելի
Back to top button